211652_close_icon
views-count32559 դիտում article-date 10:38 23-12-2015

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են «Սանիթեք»-ի աղբ տեղափոխող մեքենան և հաց տեղափոխող «04»-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են SCANIA մակնիշի 344 OF 61 համարանիշի և Վազ 2104 մակնիշի 24 TT 212 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «04»-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ SCANIA-ն հաշվառված է «Սանիթեք» ընկերությունում, իսկ վարորդը՝ 22-ամյա Հրայր Ադամյանը, ժամանակավորապես բնակվում է Նուբարաշեն վարչական շրջանում, իսկ ծնունդով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: Իսկ «04»-ի վարորդը նշված մեքենայով հացի առաքմամբ է զբաղվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր