211652_close_icon
views-count1114 դիտում article-date 13:28 23-12-2015

Սկիզբ դրվեց առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը

Օրերս Քուվեյթում կայացավ հայ-քուվեյթյան միջկառավարական Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստը: ՀՀ կառավարության պատվիրակության կազմում էր նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Նախքան նիստը կայացած բանակցությունների և աշխատանքի արդյունքում` կողմերը նախապատրաստել էին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ: Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստի ընթացքում կողմերը ստորագրեցին հուշագիրը, այսպիսով սկիզբ դնելով առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը: Առողջապահության բնագավառում ստորագրված հուշագրի շրջանակում սերտորեն համագործակցելու պատրաստակամությունը կողմերն ամրագրեցին նաև հանձնաժողովի նիստի վերջնական արձանագրության մեջ: Քուվեյթը զարգացած առողջապահական համակարգ և աշխատանքի կազմակերպման փորձ ունեցող երկիր է, ունի նաև ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորություն: Հուշագրով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կաշխատի միջոցառումների իրականացման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր