4818 դիտում
20:21 30-06-2017
Հայաստանում սկիզբ դրվեց բարեգործական առաքելության՝ ապահովելու կարիքավոր անձանց հատուկ լսողական սարքերով
2015թ. «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Լոս Անջելեսի Կավուկչյան ընտանիքի ջանքերվ լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան հանրահայտ Սթարկի (Starkey) ընկերության հետ համատեղ Հայաստանում սկիզբ դրեց բարեգործական մի առաքելության՝ ապահովելու կարիքավոր անձանց հատուկ լսողական սարքերով: Այժմ՝ ծրագիրը՝ բարեհաջող ավարտելով իր առաջին փուլը, անցում է կատարում երկրորդ փուլին, որը տեղի կունենասույն թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը Երևանում՝ Երևան քաղաքի և Տավուշի մարզի, իսկ հուլիսի 3-ից 6-ը Գյումրիում՝ Շիրակի և Լոռու մարզերի շահառուների համար, որտեղ կկազմակերպվեն լսողության սկրինինգի, սարքերի կաղապարների չափումների աշխատանքներ, ինչպես նաև համակարգող անձնակազմի ուսուցողական դասընթացներ:
Ծրագրի հիմնական թիրախ են հանդիսանում սոցիալապես անապահով և խոցելի խմբերը: Սթարկի ընկերությունն ու Սթարկի լսողության հիմնադրամը սույն առաքելությունն իրականացրել են աշխարհի 106 երկրներում, որոնցից 52-ում այն կրում է շարունակական բնույթ: Հայաստանը լինելու է թվով 107-ը, որի հաջողության դեպքում այն նույնպես լինելու է շարունակական և կայուն ծրագիր:
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից. կարիքավոր անձանց հայտնաբերում և լսողության սկրինինգ, համակարգող անձնակազմի կրթում և սարքերի կաղապարների չափում և ապա մոտ 2000 անձանց լսողական սարքերի տեղադրում (4000 սարք): Ըստ առաջին փուլի տվյալների՝ հայտնաբերված և լսողության ստուգում անցած կարիքավորների թիվը Երևան քաղաքում կազմում է 533, Շիրակի մարզում՝ 729, Լոռու մարզում՝ 287 և Տավուշի մարզում 245: Ընդգրկված են տարիքային բոլոր խմբերը: Ծրագրի կազմակերպիչներն ապահովելու են Տավուշի մարզի շահառուների տեղափոխումը Երևան և հետ, ինչպես նաև Լոռու մարզի շահառուների տեղափոխումը Գյումրի և հետ:
«Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, ստեղծվել է 1995թ. և տարիներ շարունակ գործունեություն է ծավալում մտավոր, ֆիզիկական, լսողական, հաղորդակցման և այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների և հասարակության մեջ ինտեգրման ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
13:28 23-12-2015
Սկիզբ դրվեց առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը
2685 դիտում
15:07 30-03-2017
Սկիզբ դրվեց Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին
1432 դիտում
18:27 09-05-2021
«Հայաստան» դաշինքի հռչակագրով քաղաքական համագործակցության սկիզբ դրվեց
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2113 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար