211652_close_icon
views-count9388 դիտում article-date 22:53 23-12-2015

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածանր մարզիկը, որը կշռում էր 400 կգ. տեսանյութ

Ամերիկյան Ռիչմոնդ քաղաքում 52 տարեկան հասակում մահացել է խառը մենամարտեր մարզաձեւի պատմության ամենածանր մարտիկը՝ Էմանուել Յարբորոն: Մարզիկը սրտի հիվանդություն ուներ, իսկ 2007 թվականին սրտի ինֆարկտ էր տարել: Յարբորոն դեռ կյանքի ժամանակի գրանցվել էր Գինեսի Ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածանր մարզիկ: Նա զբաղվել էր նաեւ սումո, ձյուդո, ըմբշամարտ մարզաձեւերով: Կարիերայի գագաթնակետին Յարբորոյի քաշը հասել էր 400 կգ-ի և բժիշկները նրան խորհուրդ էին տվել անպայման նիհարել: Խառը ըմբշամարտում նա երեք մենամարտ է անցկացրել, որտեղ մեկ հաղթանակ է տարել: 1995թ. Յարբորոն դարձել է սումոյի աշխարհի չեմպիոն, իսկ 1989թ.՝ ձյուդոյի ԱՄՆ-ին փոխչեմպիոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր