211652_close_icon
views-count1984 դիտում article-date 17:58 20-08-2023

Դստերը բռնության ենթարկելու նյութը ամենածանր հանցագործությունը չէ, որը կատարվել է Հայաստանում. Դավիթ Թումասյան

Օրերս տարածված մոր կողմից դտսերը բռնության ենթարկելու նյութը ամենածանր հանցագործությունը չէ, որը կատարվել է Հայաստանում երեխայի նկատմամբ: Այս մասին հրավիրված քննարկման ժամանակ ասել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը, գրում է NEWS.am-ը:

«Երեկվա նյութն ամենածանր հանցագործությունը չէր, որը տեղի է ունեցել Հայաստանում՝ երեխայի նկատմամբ, պարզապես այդ նյութը տեսանելի է և զգացմունքային շատ մեծ ազդեցություն ունեցավ , որովհետև մեկ այլ բան է, երբ որևէ  հաղորդագրությամբ կարդում ես, թե տեղի է ունեցել սեռական հանցագործություն երեխայի նկատմամբ, կամ երեխայի վրա բնական կարիքներ են հոգացել, այլ բան է, երբ դու դա տեսնում ես: Այսինքն այդ նյութը տարածելը շատ մեծ ազդեցություն ունեցավ  մարդկանց հոգեբանական  վիճակի վրա և հիմնական արձագանքները հոգեհուզական էին:  Ազգաբնակչությունը շատ ծանր տարավ, որ իրենք ականատես եղան  այդ ամենին: Եթե մենք քննարկենք, առհասարակ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը, այո, այնտեղ կան ահավոր դեպքեր, որոնք որևէ մեկը չի պատկերացնի  և տասնյակ անգամ ավելի ծանր են, քան այս դեպքը»,- ասաց նա:

Թումասյանի խոսքով՝  մարդիկ ներկայումս ավելի շատ են իրազեկված իրենց իրավունքներից, ուստի իրենց իրավունքների ոտնահարման հարցերով ավելի շատ են դիմում իրավապահ մարմիններին, նաեւ նման հարցերով դիմել հենց երեխաները:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ  տարի արձանագրվել է 545 քրեական գործ, որոնք վերաբերվում են երեխաների նկատմամբ բռնության դեպքերին, 2021թ. արձանագրվել է 340 քրեական գործ:
 «Այսինքն 1 տարվա կտրվածքով քրեական գործերը 105-ով ավելացել են: Սա նշանակում է, որ մեզ մոտ, և նման դեպքերն են ավելացել, և դեպքերի բացահայտումներն են ավելացել»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է մայրն իր անչափահաս դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում եւ նվաստացնում դստերը իր մյուս երեխաների աչքի առջեւ, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգմանը: Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել կնոջը Ոստիկանության կենտրոնի բաժին:

Նշենք, որ երեխաների հայրը այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխային բռնաբարելու համար: Մայրը նույնպես դատապարտված է եղել տարիներ առաջ՝ սուտ մատնության համար։

Նմանատիպ նյութեր