211652_close_icon
views-count1113 դիտում article-date 12:30 24-12-2015

Մաքսային մարմիններում տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը, Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեությունն ապահովելու, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանման ու մաքսային ձևակերպումների հետ կապված գործառնություններն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև շուտ փչացող և այլ ընթացիկ պլանավորում պահանջող ապրանքների անխափան արտահանումն ու ներմուծումն իրականացնելու նպատակով` մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում` մաքսային հսկողության գոտիներում, մաքսային և ազատ մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում սահմանել է հերթապահություն: Ներմուծման և արտահաման գործընթացներն արդյունավետ պլանավորելու նպատակով ԱՏԳ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել նախնական հայտեր ներկայացնել մաքսային մարմիններին, որոնց ձևերի և ժամկետների մասին նրանք կտեղեկացվեն իրենց գրանցման վայրի տարածաշրջանային մաքսատների միջոցով: Շուրջօրյա օնլայն հերթապահություն է սահմանվել նաև ռիսկերի կառավարման համակարգի միջոցով իրականացվող արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերի սպասարկման համար: Տոնական օրերի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողները ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ առաջացած բոլոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել ֆինանսների նախարարության արագ արձագանքման խմբին` 060 544 931, 060 544 444 հեռախոսահամարներով: [b]ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր