1039 դիտում
17:17 24-12-2015
Ճիշտը հանրությանը իրական փաստեր ներկայացնելն է. Երևանի քաղաքապետարան
«Ժողովուրդ» օրաթերթի դեկտեմբերի 24-ի համարում «Քաղաքապետարանը գնում է ՀԷՑ-ի ճանապարհով» վերտառությամբ հրապարակման առնչությամբ հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գնման գործընթացները բաց են և հրապարակային:
Հրապարակված ցանկացած փաստաթղթի վերաբերյալ զանվածային լրատվամիջոցով տեղեկատվություն տարածելուց առաջ, կարծում ենք, անհրաժեշտ է առնվազն ուսումնասիրել և հասկանալ հարցի էությունն ու բովանդակությունը, որից հետո միայն անել եզրահանգումներ և համեմատություններ, եթե, իհարկե, հրապարակված նյութը ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու և ևս մի կառույց անհիմն մրոտելու նպատակ չի հետապնդում:
Վերը նշված հրապարակման մեջ ներկայացված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գնման գործընթացը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ու 12 վարչական շրջանների և ծառայությունների կողմից երկար տարիներ շահագործվող ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերմանն է վերաբերում, ինչը, բնականաբար, կազմակերպվում է յուրաքանչյուր տարի:
Գնման գործընթացի օրենքով սահմանված կարգով հրապարակված հաշվետվության մեջ մանրամասն նկարագրվված են յուրաքանչյուր ավտոմեքենայի համար անհրաժեշտ աշխատանքների և ծառայությունների բնութագրերը, ինչպես նաև այդ ծառայությունների մատուցման տարեկան գները:
Եթե «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հեղինակը չի տարբերում կամ ցանկություն չունի տարբերակել համայնքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների ընթացիկ նորոգումը ավտոմեքենա գնելուց կամ վարձակալելուց, կամ էլ, որը շատ ավելի վատ է, տարբերելով հանդերձ, փորձում է անհարկի մրոտել քաղաքային իշխանություններին, կարծում ենք շատ ավելի ճիշտ և արդարացի կլիներ հանրությանը իրական տեղեկատվություն և փաստեր ներկայացներ:
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
10:49 17-06-2024
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, ճիշտը ներկայացրեք. Ավինյան
2397 դիտում
11:41 13-08-2019
Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելն ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է. ԱՀ ՊՆ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան