59555 դիտում
16:18 07-04-2020
Հրապարակված նյութը կարդալով՝ շատ մեծ հիասթափություն ապրեցի, ու ցանկություն առաջացավ՝ ճշմարտության մասին խոսել ու հանրությանը ճիշտը ներկայացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մարտի 4-ին նյութ էր հրապարակել, որով մայրը իր երեխայի մահվան մեջ մեղադրում էր տղայի ընկերներին, իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչներին էլ՝ ոչ ճիշտ և օբյեկտիվ քննություն կատարելու մեջ։
Հրապարակումից հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նամակ է ստացել, հավանաբար, երեխաներից մեկի ծնողից, ով խնդրել է, որպեսզի իր բաց նամակը հրապարակենք, ինչը կատարում ենք.
«Հրապարակված նյութը կարդալով՝ շատ մեծ հիասթափություն ապրեցի, ու ցանկություն արաջացավ ճշմարտության մասին խոսել ու հանրությանը ճիշտը ներկայացնել։ Պարզապես անընդունելի է, որ սգի մեջ մայրը իր վիշտը թողած՝ սուտ լուրեր է տարածել համացանցով մեկ։ Հոդվածս կվերնագրեմ այսպես՝
Բոլորին հայտնի բացահայտ ճշմարտություն ...Որդեկորույս մայրը համացանցով բոլորին ներկայացրել է բացարձակ սուտ։ Ես հասկանում եմ նրա վիշտը, որովհետև ես մի պահ անցել եմ այդ ցավի միջով, երբ լուր էր տարածվել, որ 2 երիտասարդ խեղդվել են ջրանցքում, որից մեկը իմ եղբայրս է, որը ընկերոջը փրկելու ժամանակ անցել է մահվան ճիրաններով։ Չափահաս երիտասարդը, լավ գիտակցելով, որ լողալ չգիտի, մտել է այդ առելի ջրանցքը ու արդեն գիտակցելով, որ խեղդվում է, կորցրել է ինքնակառավարումը ու չի կարողացել ափ դուրս գալ, օգնության է կանչել ջրում լողացող ընկերներին, որոնք հասել են օգնության խեղդվող ընկերոջը, ուժասպառ լինելով, չեն կարողացել շրջանցել ու ստացել են շատ ուժեղ հարված ու կորցրել են վերջին ուժերը ընկերոջը փրկելու։
Բարեբախտաբար, թե Աստծու կամքով, անցորդները տեսել են ջրում խեղդվող տղաներին ու օգնության են հասել։ Որդեկորույս մայրը, որը մեղադրում է տղաներին իր որդուն սպանելու մեջ։ Այդ նույն տղաները իրենց կյանքը վտանգելու գիտակցությամբ շատ մեծ դժվարությամբ դուրս են բերել արդեն խեղդված ընկերոջ մարմինը (ոչ թե գյուղի նախրապանի) մտածելով, որ դեռ ընկերը ողջ է։ Իսկ հասարակությունը, առանց ճշմարտությունը իմանալու, սկսում է մեղադրել անմեղներին ու չգիտակցելով, որ կարող են խոցել նրսնց հոգիները։
Անցնելով առաջ՝ շարունակեմ՝ ասելով, որ ընկերոջը ափ հասցնելու ժամանակ նրանց ոգնել են այնտեղ հավաքված մարդիկ։ Ներկաների պատմելով՝ տղաներին արդեն ջրից հանել են կիսախեղդ վիճակում։ Այդ տանջանքի միջով անցած եղբայրս իրեն չկորցնելով՝ ընկերոջը ցույց է տվել առաջին օգնությունը, նրան պատահական մեքենայով տեղափոխել են գյուղի ամբուլատորիա, որտեղ էլ իմացել է, որ ընկերը մահացած է։ Որպեզի էլ չմանրամասնեմ, հուսով եմ՝ այսքանն էլ կարդալուց հետո բոլորդ մի պահ կպատկերացնեք, թե ինչպիսի տանջանքի ու ցավի միջով են անցել այն անչափահաս տղաները, նրանք իրենց մահացած ընկերոջը եղբոր նման են ընդունել։ Գրածս նյութի համար համար պատասխանատու եմ ու եթե հարկ լինի, ավելի մանրամասն կարող եմ խոսել ուղիղ միացմամբ։ Եվ վերջում, խոսք ուղղեմ սգի մեջ գտնվող ծնողներին՝ այդ երեխաներին մեղադրելով դաժան սպամության մեջ՝ ձեր որդուն ետ չեք բերի։ Ամեն բան, որ կատարվում է, դա Աստծո կամքն է, իսկ Աստծո գործերի դեմ մենք անզոր ենք»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/03/1151606/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրություն է ահազանգել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչուհի Քնարիկ Փիլիպոսյանն ու հայտնել, որ նախորդ տարի իր 18-ամյա տղային հայտնաբերել են ջրատարի մեջ խեղդված վիճակում, մինչդեռ, ըստ մոր կասկածների, իր տղան ոչ թե խողդվել է, այլ սպանել են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Քնարիկն ասում էր. «Նախորդ տարի հուլիսի 24-ին իմ տղան Երեւանից եկավ գյուղ, գնացել էր համալսարան՝ պայմանագիր կնքի ու տեղեկացնի, որ ցանկանում է «Ես եմ» ծրագրով զորակոչվի բանակ: Տղաս եկավ տուն, մեր բակի 3 տղա երեխաներ, ովքեր իրենից տարիքով փոքր էին, եկան մեր տուն, երեխուն հանեցին տանից, հայաթում կատակ արեցին, տղաներից մեկն էդ պահին ասեց՝ երեխուն տանենք կանալը խեղդենք, թող բանակ չգնա, կատակի տվեցինք, անցավ գնաց: Երեխես պետք է 26-ի առավոտ բանակ գնար, էն էլ 24-ը 26-ից շուտ եկավ»,- պատմեց մայրը, շարունակելով. «Ժամը 16:30-ի սահմաններում տղուս տարան տանից, ժամը 17:30-ին խաբարն եկավ, որ երեխես խեղդվել ա: էդ 3 ընկերները խաբեցին տարան, թե իբր գնում են դաշտից աստիճան բերելու, բայց գնում են կանալ, ու չգիտեմ….դիտավորյալ սպանեցին, թե ինչ արեցին: Իմ երեխեն մաքուր շորերով եկել ա Երեւանից, նույն շորերով գնացել ա, բայց շորերի վրա լրիվ լաքաներ էր, դեմքն ամբողջությամբ ծեծված, ձախ ունքի վերեւը բացված էր, աչքի տակ և ականջի վրա կային քերծված հետքեր, աջ կողմն էլ էր վնասված, քիթն էլ էր ջարդված, ահավոր ծեծված էր, ու նենց տպավորություն էր, որ էդ իր բլուզկով արյուն ու քրտինք է սրբել: Քննիչը մեր իրավահաջորդի թղթի վրա գրել է, որ 3 տղաները տարել են Փիլիպոսյան Դավիթին գերեզմաններին կից Ախուրյանի ջրանցքի մոտ, հասցրել մարմնական վնասվածքներ, հետո տղան ջրահեղձ է եղել: Սա նշանակում է, որ սկզբից ծեծել են, հետո միտումնավոր, հավանաբար, սպանելու նպատակով գցել ջուրը: Քրեական գործ չէր հարուցվել: Օգոստոսի 15-ին, երբ երեխու շորերը տեսա, զանգեցի դատախազություն, գնացել բողոքարկել ենք, արդեն գործը կարճվում էր բողոք չլինելու պատճառով, բայց նույն քննիչները չէին հասկանում, որ մենք սգի մեջ ենք, 18 տարեկան մինուճար տղա ենք կորցրել…էն էլ դաժան ծեծելու ու խեղդամահ անելու միջոցով»: Որդեկորույս մայրը կարծում է՝ տղային նախ ծեծել են, ապա նետել ջրանցքը. «Դատաբժշկի եզրակացության մեջ գրված է՝ մահը կարող էր վրա հասնել կանավից եւ այլ հանգամանքներում, հենց էդ այլ հանգամանքը՝ ծեծել, ապա հետո ջուրը գցելն է նշանակում: Հանցագործներն իրենց տանը տղուս շորերը 8 օր պահել են, հետո են բերել տվել մեզ»:
Մոր խոսքով՝ տղային ջրանցքից հանել է գյուղի նախրապանը. «Մենք ամբողջ քննությունը բողոքարկել ենք, ինչի արդյունքում քննիչին փոխել են: Ամեն ամսի 24-ին ծաղիկ եմ տանում տղայիս գերեզմանին, բայց ծաղիկների գլուխները կտրում տանում են, չգիտեմ՝ սրանով ուզում են ինձ լռեցնեն, թե ինչ անեն, չեմ հասկանում: Գնացել էի Երեւան՝ հանրային պաշտպան վերցնելու, էն էլ ասին՝ շրջաններից եկած մարդկանց առանձին ընդունելության օր կա, իսկ գործը այս պահին գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարչության վարույթում, չգիտեմ էլ ինչ անեմ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2269 դիտում
20:51 25-05-2021
Լևոն Պաչաջյան. Խոսել եմ Հենոյի հետ, հիասթափություն չկա
1039 դիտում
17:17 24-12-2015
Ճիշտը հանրությանը իրական փաստեր ներկայացնելն է. Երևանի քաղաքապետարան