211652_close_icon
views-count3032 դիտում article-date 09:39 25-12-2015

Շփման գծում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր