15369 դիտում
11:13 25-12-2015
Սիրելի´ Մուրո, դու երկրապահի խենթ ու խելառ տեսակ ես, միշտ առաջ գնացող, ճշտի համար կռիվ տվող եւ չհանձնվող. գեներալի հուզիչ շնորհավորական խոսքը իր ընկեր Մուրոյին
Շատ հարազատ ու թանկագին իմ ընկեր Ռաֆիկ Ասլանյան` Նոյեմբերյանի Մուրո, Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ 60-ամյակը: Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա շնորհավորանքը ներկայացնում է ստորեւ.
«Վաթսուն տարին պատկառելի ժամանակահատված է, որ միանշանակ հնարավորություն է տալիս մարդուն դրսեւորվելու իր բոլոր որակներով ու հնարավորություններով: Եվ դո´ւ, իմ մարտական ընկեր, քո ողջ կյանքով ապացուցել ես, որ հայ ես, տղամարդ ես, մարդ ես` մեծատառով, որ նվիրված ես ազգիդ, հայրենիքիդ, ընտանիքիդ, հարազատներիդ, ընկերներիդ: Դու, որ 1989-94 թվականների ազատագրական պատերազմի տարիներին Նոյեմբերյանի ջոկատի լեգենդար հրամանատարն էիր, հետպատերազմական շրջանում եւս պահպանեցիր լավագույն որակներդ:
Սիրելի´ Մուրո, դու մարմնավորում ես երկրապահի խենթ ու խելառ տեսակը, միշտ առաջ գնացող, միշտ ճշտի համար կռիվ տվող, չհանձնվող ու պայքարող տեսակը: Պահի´ր ու պահպանի´ր այդ տեսակը: Քո կողքին կրթվում ու դաստիարակվում են երիտասարդ, պատանի երկրապահներ` քեզանից միանշանակ դրական լիցքեր ու պիտանի խորհուրդներ ստանալով:
Եվս անգամ շնորհավորում եմ 60-ամյա հոբելյանիդ կապակցությամբ, թանկագի´ն իմ ընկեր` մաղթելով քեզ, քո ընտանիքին, երեխաներին, թոռներին առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ, մեր երկրին էլ` խաղաղություն»:
Նմանատիպ նյութեր
1799 դիտում
09:54 25-02-2016
Կա տեսակ և կա տեսակ. «Չորրորդ իշխանություն»
1813 դիտում
10:49 17-07-2021
Սա ֆեյք Հայաստանն է, որը ձեռնտու է նիկոլիզմին, թշնամիներին ու Կովկասի համար կռիվ տվող օտարներին. Արտակ Զաքարյան
Այս բաժնից
829 դիտում
21:08 24-10-2024
ԿԽՄԿ-ն 18 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խնածախ ու Վաղատուր գյուղերին
763 դիտում
20:55 24-10-2024
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
643 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի