Կրեմլը մեղադրել է Սպիտակ Տանը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունից հրաժարվելու մեջ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության պակասի մասին, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մեր ընդհանուր դիրքորոշումը խաթարվում է նրանով, որ փոխգործակցության պակաս ունենք։ Քանի որ, եթե համագործակցեինք ու փոխգորակցեինք, ապա այդ դեպքում այդ պայքարն ավելի շոշափելի կլիներ»,-ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ դա տեղի չի ունենում, որովհետև ամերիկյան իշխանությունների մոտ ցանկություն չկա։