211652_close_icon
views-count1075 դիտում article-date 10:29 26-12-2015

Կորսիկայում ցուցարարներն ավերել են մուսուլմանների աղոթատեղին

Կորսիկայում մի քանի հարյուր մարդ, ի պատասխան ֆրանսիական կղզու Այաչո քաղաքում հրշեջների վրա կատարված հարձակմանը, բողոքի ակցիա է կազմակերպել՝ դուրս գալով փողոցներ, հաղորդում է BBC-ն: Ակցիայից հետո ցուցարարների մի մասն ուղևորվել է այն վայրը, որտեղ հարձակվել և վիրավորել էին 1 ոստիկանի ու հրշեջների՝ մտնելով նշված վայրում գործող մուսուլմանների աղոթատեղին ու ավերելով այնտեղ գտնվող ամեն ինչ, ինչպես նաև փորձելով այրել Ղուրանը և այլ գրքեր: Իր հերթին Ֆրանսիայի վարչապետ Մաուել Վալսը այդ հարձակումն անվանել է անընդունելի, իսկ ՆԳ նախարար Բեռնար Կազնևը խոստացել է, որ կհայտնաբերի միջադեպի մեղավորներին ու կպատժի:

Նմանատիպ նյութեր