7318 դիտում
14:39 26-12-2015
Թինա Կարապետյան. Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը
Կանադահայ գեղասահորդ Թինա Կարապետյանը մեծ սպասելիքներ ունի 2016 թվականից: 18-ամյա գեղասահորդուհին մեծ պատիվ է համարում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը և հիացած է Հայաստանով: ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում Թինան պատմել է իր մասին:
[b]-Թինա, պատմիր քո մասին:
[/b]
-Ես ծնվել եմ կանադական Մոնրեալ քաղաքում 1997 թվականին: Ունեմ ևս երկու քույր, մեկը մեծ է, մյուսը՝ փոքր: Գեղասահքով սկսել եմ զբաղվել, երբ 3 տարեկան էի: Ես, կարծես, սիրահարվեցի այդ մարզաձևին: Նախորդ տարի պարում էի Ալեքսանդր Լալիբերտիի հետ, սակայն արդեն կես տարի է, ինչ համագործակցում եմ Սիմոն Պրոլուքս Սենեկայի հետ: Լալիբերտիի հետ մենք աշխարհի 2015 թվականի պատանեկան առաջնությունում զբաղեցրել էինք 16-րդ հորիզոնականը:
[b]-Ովքե՞ր են ծնողներիդ և որտեղից են արմատներով:
[/b]
-Մայրս՝ Մարալ Դերմեգուրդիչյանն է, իսկ հայրս՝ Ջոն Գարապեդյանը: Երկուսն էլ ծնվել են Լիբանանում:
[b]-Գիտեմ, որ սովորում ես նաև դպրոցում: Ինչպե՞ս ես համատեղում:
[/b]
-Այո, օրվա կեսը ես սահում եմ, իսկ մյուս կեսը տրամադրում եմ սովորելուն: Իսկապես, շատ դժվար է հստակ ծրագիր մտածել սահելու և դասերի համար: Աշխատում ենք հնարավորինս շատ սահել: Սակայն կարգապահություն, կազմակերպվածության շնորհիվ կարողում ենք հասցնել ամեն ինչ:
[b]-Եղե՞լ ես Հայաստանում և ի՞նչ տպավորություններ ունես:
[/b]
-Ընտանիքիս հետ Հայաստան եկանք նախորդ ամառ և մենք հիացած էինք մեր ճանապարհորդությունով: Աննկարագրելի զգացողություն էր վերջապես տեսել այն երկիրը, որի մասին այդքան շատ լսել և սովորել ենք: Ամեն փողոցում տեսնելով Հայաստանի դրոշը, ամենուր լսել հայերենը, իսկապես մեծ ուրախություն էր պատճառում մեզ: Մեզ համար դեպի Հայաստան ճանպարհորդությունն անմոռանալի էր:
[b]-Ինչպե՞ս որոշեցիր հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
[/b]
-Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը մարզիչիս գաղափարն էր: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը: Հպարտություն է կրել «Հայաստան» անվանումով շապիկներ, լսել Հայաստանի օրհներգը:
[b]-Ի՞նչ կասես զուգընկերոջդ՝ Սիմոն Սենեկայի մասին:
[/b]
-Սիմոնի հետ սահել սկսել ենք 2015 թվականի մայիսից: Նա 24 տարեկան է: Սիմոնն իսկապես հրաշալի տեխնիկա ունի և բավականին արագ է: Մենք նույն մտածելակերպն ունենք: Նա անմացորդ նվիրվում է իր աշխատանքին, միևնույն ժամանակ նաև դասավանդում է համալսարնի ցածր կուրսերում: Նա շատ բարեհամբյուր է, մեծ սիրտ ունի: Մենք ջերմ փոխհարաբերությունների մեջ ենք և լավ ընկերներ ենք:
Նմանատիպ նյութեր
973 դիտում
22:41 06-12-2024
Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Հայաստանը ԳԱՎԻ խորհրդի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան
1616 դիտում
18:15 15-01-2023
Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը. Մխիթարյան
2011 դիտում
20:15 09-12-2019
Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը գրավել է երկրորդ տեղը և հանդես կգա աշխարհի առաջնությունում
Այս բաժնից
2527 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2254 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2521 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում