211652_close_icon
views-count60888 դիտում article-date 15:31 27-12-2015

Մինչ որոշ հայ աստղեր հանդիսատեսին խաբում են «ֆոնոգրամայով», Ոստիկանության զորքերի 1033 զորամասի զինվորները Գավառի մանկատան սաներին ներկայացան կենդանի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավանդույթի համաձայն Ոստիկանության զորքերի 1033 զորամասի մեծ թվով ծառայողներ՝ զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ ժամանեցին Գավառի մանկատուն: Ինչպես Գավառից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զորամասի հրամանատարը դատարկաձեռն չէր այցելել մանկատուն: Մանկատանը բնակվող երեխաների համար նրանք բերել էին մեծ քանակությամբ սնունդ, հագուստ, կենցաղային իրեր, խաղալիքներ և մինչ երեխաները զորամասի ծառայողների, այդ թվում՝ մեծ թվով պայմանագրային զինծառայողների առջև ելույթ ունեցան հեքիաթային իրենց կատարումներով, ճաշարանում եփվեց մատուցվող մատաղը: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց. «Այս օրերին շատ հյուրեր ունենք, սակայն երեխաներն առաջինը սպասում են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին և Ոստիկանության զորքերի 1033 զորամասի հրամանատար Գ. Գրիգորյանին, քանի որ նրանց այցելությունը մեր կրթօջախ երկար տարիների պատմություն ունի»: Մի քանի երեխաներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Երեկ մեզ մոտ էր եկել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, բայց մենք, որ մեծանանք, դառնալու ենք ոստիկան, որովհետև ոստիկանն է մեր պաշտպանը, չքավոր մարդու թիկունքին ոստիկանն է կանգնում և շատ լավ բաներ, որ իրենք անում են, շուխուր չեն անում, իսկ շատ դեպուտատներ ծաղիկը ծաղկեփունջ են սարքում, դրա համար դառնալու ենք ոստիկան»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գնդապետ Գ. Գրիգորյանը մանկատան երեխաներին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ողջույնն ու ամանորյա շնորհավորանքները: Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի շնորհավորանքները մանկատան երեխաներին փոխանցեց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 334+
334+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր