211652_close_icon
views-count4399 դիտում article-date 13:11 30-12-2015

Ռուսաստանը սկսել է Իրանին C-300 ԶՀՀ-ների մատակարարման գործընթացը

Ռուսաստանը սկսել է Իրանի հետ պայմանագրով նախատեսված C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը: Այդ մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է Gazeta.ru-ն: «Պայմանագիրն իրագործվում է, մատակարարումները՝ իրականացվում»,-նշել է նա: Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը հույս էր հայտնել, որ համակարգերը Իրանը կստանա մինչև 2015 թվականի վերջը:

Նմանատիպ նյութեր