4858 դիտում
13:32 30-12-2015
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն. տեսանյութ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վարազդատ Հարոյանը և Տարոն Ոսկանյանն այսօր այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Անցնելով տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներով և մեկ առ մեկ զրուցելով երեխաների հետ, տղաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նվերների փաթեթները հանձնեցին երեխաներին, լուսանկարվեցին, զրուցեցին նրանց հետ, ինքնագրերով լուսանկարներ նվիրեցին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ավելի քան մեկ ժամ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացրին այն երեխաների հետ, որոնք ամանորի գիշերը դիմավորելու են բժշկական կենտրոնում: Հավաքականի տղաներին միացան նաև «Գլոբալ Շեյփերս» երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք «Ժպիտ մանուկներին» ծրագրի շրջանակներում հիվանդանոցում էին նույն առաքելությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2757 դիտում
21:15 25-09-2022
Հայտնի է՝ որքան պարգևավճար կստանան Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ 2022-ում հաղթելու համար
30646 դիտում
09:44 22-03-2018
«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինության արձագանքը՝ «Արաբկիր» ԲԿ-ում բուժում ստացող 2-ամյա երեխայի մոր մեղադրանքներին
2836 դիտում
16:59 18-05-2016
«Լեսթերի» ֆուտբոլիստներն ու մարզիչները ժամանել են Թաիլանդ` հաղթանակը տոնելու. տեսանյութ
Այս բաժնից
2812 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2335 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2632 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ