211652_close_icon
views-count6067 դիտում article-date 20:07 30-12-2015

Էրեբունցին ակտիվ մասնակացում և նպաստում էր «Ավելի լավ Երևան» կառուցելու պատվաբեր և պատասխանատու գործին

Սիրելի´ Էրեբունցիներ Տարեմուտի շեմին ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Տարվա ընթացքում վարչական շրջանում բազմաթիվ ծրագրեր իրականացվեցին` նպատակ ունենալով դեպի լավը փոխելու Էրեբունցու կյանքը, նրա շրջապատն ու սոցիալական կարգավիճակը: Կարող եմ հպարտությամբ փաստել, որ Էրեբունցին ակտիվ մասնակացում և նպաստում էր «Ավելի լավ Երևան» կառուցելու պատվաբեր և պատասխանատու գործին: Պատեհ առիթ է գնահատելու մեր բնակչին ու տանտիրոջը, արժևորելու նրա վաստակը, պատվախնդիր աշխատանքը: Մարդիկ, ովքեր էջ առ էջ գրեցին ու հարստացրին Էրեբունու կենսագրությունը: Յուրաքանչյուրն իր տեղում ու իր չափով արեց կարելին ու հնարավորը, որ Էրեբունին ապրի, շնչի և առաջ նայի: Թող գալիք տարին լինի հույսի, հավատի, սիրո, նոր սպասումների տարի: Թող իրականություն դառնան ձեր նվիրական երազանքները: Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը [color=#EF2929]Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյան[/color]

Նմանատիպ նյութեր