211652_close_icon

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն

views-count5941 դիտում article-date 15:52 31-12-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: «Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով մեր բարեկամ երկրների և ժողովուրդների բարեկեցությանն ու առաջընթացին»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր