211652_close_icon

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

views-count4213 դիտում article-date 13:16 30-11-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր