211652_close_icon
views-count4847 դիտում article-date 16:36 31-12-2015

Իրանը հերքել է Օրմուզի նեղուցում հրթիռներ արձակելու մասին լուրերը

Իրանը հերքել է Օրմուզի նեղուցում ամերիկյան ավիակրի մոտենալուն պես հրթիռներ արձակելու մասին տեղեկությունները, հաղորդում է Ria Novosti-ն: Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանը ոչ մի զորավարժություն չի անցկացրել Պարսից ծովածոցում: Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, հղում անելով իր ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի ռազմածովային ուժերը հրթիռներ են արձակել այն ժամանակ, երբ ծովածոց էր մտնում ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմին պատկանող ավիակիրը: Հեռուստաալիքը հայտնել էր, թե հրթիռներն արձակվել են ամերիկյան ավիակրից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա:

Նմանատիպ նյութեր