211652_close_icon
views-count8374 դիտում article-date 17:00 31-12-2015

43-ամյա Թամարը հարբած վիճակում դանակահարել է հարազատ եղբորը

43-ամյա Թամարա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տանը ալկոհոլի աղդեցության տակ կենցաղային հարցերի շուրջ վիճել է իր եղբայր Գրիգոր Զալիբեկի Կարապետյանի հետ, որի ընթացքում Գ. Կարապետյանին մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ սեղանից վերցրել է կենցաղային նշանակություն ունեցող խոհանոցային դանակը և 6 անգամ հարվածել վերջինիս որովայնի և կրծքավանդակի ձախ հատվածին` Գրիգոր Կարապետյանի առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` որովայնի խոռոչ թափանցող 1 և չթափանցող 5 կտրած-ծակած վնասվածքների ձևով: Թ. Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր