31191 դիտում
14:30 02-01-2016
Դատարանը Երեւանում բուքմեյքերական գրասենյակիների վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակումներ իրականացրած անձանց կալանավորեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երեւան քաղաքի Եղիշե Թադեւոսյան փողոցի 12/2 շենքի բնակիչ, 19-ամյա Գեւորգ Սերոբյանի եւ Երեւան քաղաքի Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Ռաֆայելյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են Երեւանում «Վիվարո բեթ» բուքմեյերական գրասենյակներում դիմակավորված ու հրազենի գործադրմամբ ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Դատավոր Գագիկ Խանդանյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ Գ. Սերոբյանն ու Ռ. Ռաֆայելյանը դատարանից տեղափոխվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/29/73931/]SHAMSHYAN.com[/url]-ը, դեկտեմբերի 28-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի և պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 12/2 շենքի բնակիչ, 19-ամյա Գևորգ Սերոբյանին և Վերին Շենգավիթ 10-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռաֆիկ Ռաֆայելյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16756 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ