13936 դիտում
19:01 02-01-2016
Հայաստանում ահաբեկչության մեջ կասկածվող Բայրենի քաղաքացի է ձերբակալվել
Ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել է ահաբեկչություն համար հետախուզվող Բահրեյնի Թագավորության քաղաքացու:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, հունվարի 1-ին ժամը 23:00-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել Բահրեյնի Թագավորության քաղաքացի, 1990 թ. ծնված Ֆադհել Ռ.-ին, որը 2014 թվականի մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է ԲՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի, 179 հոդվածի, 277/1 հոդվածի, 409/1 հոդվածի, 414/1 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ու 58 հոդվածի մեղադրանքով (սպանության փորձ, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն, հասարակական եւ մասնավոր սեփականության վնասում, զանգվածային անկարգություն եւ ահաբեկչություն):
Ֆադհել Ռ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ` հետախուզումը նախաձեռնողին տեղեկացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
23:06 02-09-2014
Սաուդյան Արաբիայում ահաբեկչության մեջ կասկածվող 88 մարդ է ձերբակալվել
1200 դիտում
18:43 21-01-2015
Ֆրանսիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել
1270 դիտում
12:07 19-02-2015
Լոնդոնում ահաբեկչության մեջ կասկածվող կին է ձերբակալվել