211652_close_icon
views-count11032 դիտում article-date 13:40 04-01-2016

25-ամյա Գևորգը ազգականի եւ ընկերների հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով փախցրել է Անուշին

25-ամյա Գևորգ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշ Գ.-ին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ազգականներ Արտյոմ և Հայկ Ավագյանների, Արմեն Ազիզյանի հետ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելու եղանակով Հայկ Ավագյանի հետ միասին Անուշ Գ.-ին վերջինիս կամքին հակառակ նստեցրել է Արմեն Ազիզյանի վարած «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան և նրա կամքն անտեսելով` ուղևորվել են դեպի Չարենցավան քաղաք` ճանապարհին սահմանափակելով վերջինիս ազատ տեղաշարժման հնարավորությունը: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ինկետով: Գևորգ Սիմոնյանի խափանման միջոցը ընտրվել է կալանավորումը, մյուսներինը՝ ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր