211652_close_icon
views-count6206 դիտում article-date 20:02 04-01-2016

Մոսկվա-Սոչի չվերթը հետաձգվել է` ինքնաթիռում առկա կասկածելի իրի պատճառով

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կասկածելի իրի առկայության մասին ահազանգից հետո հետաձգվել է ռուսական «Յուտէյր» ավիաընկերության Մոսկվա-Սոչի չվերթը: Այս մաիսն հայտնում է Life. News-ը: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, այն բանից հետո, երբ օդանավի ուղևորներից մեկը հայտարարել է կասկածելի իրի առկայության մասին, ինքնաթիռի հրամանատարը որոշել է տարհանել ինքնաթիռի բոլոր ուղևորներին և մանրամասնությամբ զննել ողջ ինքնաթիռը: Ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են Վնուկովո օդանավակայանի սպասասրահ: Թռիչքը հետաձգվել է մի քանի ժամով: Այս պահին օդանավում աշխատում են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու կինոլոգները:

Նմանատիպ նյութեր