Սուրգուտում կրակայրիչով կին վարորդը բենզալցակայանում հրդեհի պատճառ է դարձել. 1 մլն դիտում` 1 օրում. տեսանյութ
ՌԴ Սուրգուտի բենզալցակայաններից մեկում մեքենան բենզինով լիցքավորող կին վարորդը, դեռևս անհայտ պատճառներով, վառելով կրակայրիչը` մոտեցրել էր այն բենզինի բակին, ինչի հետևանքով հրդեհ էր առաջացել:
Այդ պահին հետևում կանգնած մեքենայի վարորդը, ում մեքենայի տեսախցիկն արձանագրել էր տեղի ունեցածը, շտապել էր հեռանալ դեպքի վայրից, ինչպես և մյուս վարորդները` խուսափելով պայթյունից, իսկ ավելի ուշ` հրապարակել տեսանյութը համացանցում:
Տեսանյութը 1 օրում ավելի քան 1 մլն դիտում է արձանագրել: