6989 դիտում
23:54 05-01-2016
Շիրակի, Վայոց Ձորի, Կոտայի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ են[/color] Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
[color=#CC0000]Դժվարանցանելի են[/color] Սոթք-Քարվաճառ և Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները:
Արագածոտնի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզի Գորիս - Սիսիան ավտոճանապարհին առկա է բուք:
Շիրակի, Վայոց Ձորի, Կոտայի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում [color=#CC0000]առկա են տեղումներ ձյան տեսքով[/color]:
Գեղարքունիքի մարզում և Արագածոտնի մարզի Ապարա քաղաքում առկա է բուք:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ [color=#CC0000]առկա է մերկասառույց[/color]:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով [color=#CC0000]երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:[/color]
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար[/color], բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»