5412 դիտում
10:15 06-01-2016
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, առկա է բուք և մերկասառույց
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սիսիան-Զանգեր և Նորատուս գյուղի ավտոճանապարհները, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները:
Արագածոտնի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց Ձորի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաք առկա են տեղումներ ձյան տեսքով:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում առկա է բուք:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
47915 դիտում
10:36 14-01-2014
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում. տեղ-տեղ առկա է մերկասառույց
2004 դիտում
10:06 31-01-2014
Հանրապետության որոշ շրջաններում բուք է, առկա է մերկասառույց
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»