Ալեքսանը, որպես բողոքի դրսեւորում, վիճաբանության ժամանակ բոլորի ներկայությամբ միզել է
25-ամյա Ալեքսան Ջանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Հուսեին Ջնդոյանի հետ վիճաբանելիս մոտ 15 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին և հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական հողի վրա իրեն հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դիտուղություն արած Բալասան Մարդանյանի և վերջինիս կնոջ Անետա Գաբրիելյանի հասցեին մոտ 10 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչպես նաև դրսևորելով հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք՝ նշված փողոցում միզել է Սիրուշ Թորոսյանի ներկայությամբ:
Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Ա. Ջանոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ: