211652_close_icon
views-count3706 դիտում article-date 20:11 07-01-2016

Զբոսաշրջիկները հրաժարվում են մեկնել Քյոլն՝ կանանց վրա փախստականների հարձակումից հետո

Քյոլնում Ամանորի գիշերը կանանց վրա փախստականների զանգվածային հարձակումից հետո նվազել է զբոսաշրջիկների հոսքը, հաղորդում է Риа Новости-ն: Զբոսաշրջային գործակալություները հայտարարում են զբոսաշրջիկների հոսքի նվազման մասին: Բազմաթիվ ուղևորություններ չեղյալ են հայտարարվել: «Քյոլնի իմիջին լուրջ վնաս է հասցվել»,- ընդգծել է գործակալություններից մեկի ղեկավարը: Հիշեցնենք, որ Ամանորի նախաշեմին գերմանական Քյոլն քաղաքում փախստականների կողմից մոտ 80 հարձակում է իրականացվել կանանց հանդեպ:

Նմանատիպ նյութեր