211652_close_icon
views-count649 դիտում article-date 11:02 16-11-2024

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը չհայտարարված այցով գտնվում է Ուկրաինայում

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան շաբաթ չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա՝ բանակցելու համար պաշտոնատար անձանց հետ, տեղեկացրել է Kyodo-ն՝ հղում կատարելով Ճապոնիայի ԱԳՆ-ին։

ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ Իվայան կանգ է առել Ուկրաինայում Պերու այցելությունից հետո, որտեղ մասնակցել է տարածաշրջանային տնտեսական հանդիպմանը, ինչը նրա առաջին ուղևորությունն էր այդ երկիր այն ժամանակվանից, երբ վարչապետ Սիգերու Իսիբան ստանձնել է պաշտոնն անցած ամիս։

Գնացքով Լեհաստանից Ուկրաինա ժամանելուց հետո Իվայան մտադիր է հանդիպել ուկրաինացի գործընկերոջ՝ Անդրեյ Սիգիբայի հետ, իսկ բանակցությունները նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր են նույն օրն ավելի ուշ, տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի վերջին այցը Ուկրաինա տեղի է ունեցել այս տարվա հունվարին Յոկո Կամիկավայի գլխավորությամբ։ Իսիբիայի նախորդը՝ Ֆումիո Կիսիդան, չհայտարարված այց էր կատարել Ուկրաինա անցած տարվա մարտին։

Նմանատիպ նյութեր