211652_close_icon
views-count2848 դիտում article-date 17:16 08-01-2016

Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները

Այսօր` 2016թ. հունվարի ութին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքների շնորհիվ այսօր առավել բարձր հիմքերի վրա է դրված զորակոչային գործընթացի իրականացումը: Առավել օրինական և թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության սկզբունքն ապահովում է արդարության սկզբունքների պահպանումը, նվազագույնի է հասցնում կոռուպցիոն դրսևորումները և հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել անօրինականությունները: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: ՀՀ զինված ուժերում ծառայելը հայրենի եզերքի և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է և հայ ժողովուրդը անվերապահորեն սատարում է հանրապետական նշանակության այս միջոցառմանը: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Անվտանգ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

Նմանատիպ նյութեր