211652_close_icon
views-count20993 դիտում article-date 17:30 10-01-2016

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում Нива-ն գլխիվայր շրջվելով` բախվել է Mitsubisi Grandis-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ճանապարհի մերկասառույցի պատճատռով Չարենցի 133 հասցեի մոտ Երևան քաղաքի Լեո փողոցի բնակիչ, 42-ամյա Արամայիս Զաքարյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 50 NA 501 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ձնակույտին, գլխիվայր շրջվել և սահելով` բախվել Երևանի բնակչուհի, 49-ամյա Կարինե Զաքարյանի վարած Mitsubisi Grandis մակնիշի 34 MN 983 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` սպայական ջոկի ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապատարաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե ճանապարհը մշակված լիներ աղ ու ավազով, ապա մերկասառույց չէր լինի և վթարն էլ տեղի չէր ունենա: Պարզապես Нива-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել, հակառակ դեպքում` տեղի կունենար շղթայական ավտովթար: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր