211652_close_icon
views-count6335 դիտում article-date 16:59 29-03-2016

Կնոջ հասցեին արատավորող սուտ տեղեկություններ հայտնելու համար Գարիկը կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ է հասցրել ծառայակից ընկերոջը

Գարիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, շարքային Սպարտակ Դիվանյանի կողմից իր կնոջ հասցեին արատավորող սուտ տեղեկություններ հայտնելու կապակցությամբ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր