211652_close_icon
views-count51753 դիտում article-date 10:02 14-01-2016

Արտակարգ դեպք «Աֆրոդիտե» դիսկո-ակումբում. 4 երիտասարդներ ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 02:30-ի սահմաններում, սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի բնակիչ, 30-ամյա Միհրան Մարտիրոսյանը, Երևան քաղաքի Ռուստումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Գասպարյանը, իսկ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 31-ամյա Էրիկ Հայրապետյանն ու Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչ, 36-ամյա Արման Մարգարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցներ են են այցելել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երիտասարդներն ի վիճակի չեն դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 4 երիտասարդները հիվանդանոցներ են տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցի 15ա շենքում տեղակայված «Աֆրոդիտե» դիսկո-ակումբից, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչն էլ ավարտվել է 4 երիտասարդների դանակահարությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր