211652_close_icon
views-count2673 դիտում article-date 14:32 14-01-2016

Տոմաս Տուխել. Ամեն օր Մխիթարյանից նոր բան եմ սովորում

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխել գովեստի խոսքեր է ասել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Տուխելը նշել է, որ բոլորը կարող են օրինակ վերցնել Հայաստանի հավաքականի խաղացողից աշխատանքի հանդեպ նրա վերաբերմունքի հարցում: «Այսպիսի ֆուտբոլիստի համար միայն երազել կարելի է: Հենրիխը օրինակ է ծառայում բոլորի համար: Իմ համար մեծ արտոնություն է նրա մարզիչ լինելը: Ամեն օր նոր բան եմ սովորում նրանից: Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և նա դեռ չի բացահայտել իր ամբողջ ներուժը: Բացի այդ, նա յուրահատուկ է, խելացի, նրբանկատ անձնավորություն», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր