Լուչանո Սպալետին` «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ
Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարեց Լուչանո Սպալետիին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
56-ամյա իտալացի մասնագետը փոխարինեց Ռուդի Գարսիային, որըպաշտոնանկ արվեց հունվարի 13-ին:
Սպալետին թիմը կղեկավարի արդեն «Վերոնայի» հետ Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հունվարի 17-ին:
Նշենք, որ Սպալետին «Ռոման» գլխավորել է 2005-2009 թվականներին ու հենց նրա գլխավորությամբ է թիմը նվաճել վերջին տիտղոսները` Իտալիայի Գավաթը և Սուպերգավաթը: