211652_close_icon
views-count3098 դիտում article-date 14:39 15-01-2016

Ադրբեջանում խոշտանգված եւ հայրենիք վերադառնալուց օրեր անց մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել. ադրբեջանցիների առաջ ժամանակ է դրվել

Ադրբեջանից խոշտանգված վիճակում Հայաստան վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի գործը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ից: Նրանց տեղեկացմամբ՝ նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է Մ. Խոջոյանի գործի մասին, որը 77-ամյա ՀՀ քաղաքացի է, որ պատահաբար հատել էր Ադրբեջանի սահմանագիծը 2014թ. ու այնտեղ ենթադրաբար պահվել իշխանությունների կողմից ավելի քան 1 ամիս. այդ ընթացքում նա, ազգային եւ կրոնական ատելության դրդապատճառներից ելնելով, ենթարկվել էր խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մի խումբ անհայտ անձանց կողմից: Նա մահացավ ՀՀ իշխանություններին հանձնվելուց եւ տուն վերադառնալուց երկու ամիս անց: Հայցվորները բողոքում են, որ իրենց հայրը ենթարկվել է ֆիզիկական բռնության ու նվաստացուցիչ վերաբերմունքի եւ, որ անազատության մեջ գտնվելու ընթացքում նրան ներարկել են դեղեր, որոնք իրենց մեջ պարունակել են անձի մոտ տառապանք առաջացնող նյութեր, որոնք վտանգ են ներկայացրել նրա կյանքի համար, լրջորեն խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 2-րդ եւ 3-րդ հոդվածները: Նրանք պնդում են, որ այս գործողությունները, ի վերջո, հանգեցրել է Մ. Խոջոյանի մահվանը: Նրանք նաեւ պնդում են, որ խախտվել են երկու հոդվածների ընթացակարգային հիմնահարցերը, քանի որ Ադրբեջանի կողմից չի իրականացվել պարոն Խոջոյանի կալանավորման եւ նրա նկատմամբ վերաբերմունքի հանգամանքների քննություն: Ինչ վերաբերում է իրենց հոգեկան տառապանքներին, նրանք պնդում են, որ իրենց հոր վնասվածքները, ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատ արձակվելուց հետո հեռուստատեսությամբ եւ ինտերնետով տեսնելը պարունակում են 3-րդ հոդվածի եւս մեկ խախտում: Ավելին, Մ. Խոջոյանի երեխաները պնդում են, որ իրենց ծեր հայրը անօրինաբար է զրկվել ազատությունից իր 5-շաբաթյա ազատազրկման ընթացքում, եւ նրան չեն տեղեկացրել, թե ինչու է պահվում անազատության մեջ, ոչ էլ դատարանի առջեւ է կանգնել: Կապված սրա եւ վերը նշված խախտումների հետ՝ նրանք գտնում են, որ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց չեն ունեցել, որը խախտում է ՄԻԵԿ 13-րդ հոդվածը: Վերջապես, նրանք պնդում են, որ իրենց իրավունքները եւ իրենց հոր իրավունքները ոտնահարվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրա հայկական էթնիկ ծագման պատճառով, որը խտրականության արգելման խախտում է (ՄԻԵԿ 14-րդ հոդված): Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի մեղադրանքներին եւ դատարանի հարցերին մինչեւ 2016թ. մարտի 8-ը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի գործը ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը: Ինչպես նաեւ փոխանցել, որ իրենք գանգատը ուղարկել են «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: «Ակնկալում ենք արդարություն եւ, որ Ադրբեջանը իր անմարդկային վերաբերմունքի համար պատասխան տա, որ այլեւս նման դեպքեր չկրկնվեն»,- ասել էր նա: Մինչեւ այդ հայտնել էինք, որ այս տարվա մարտի 4-ին գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած եւ Մ. Խոջոյանը ոչ թե բնական մահով է մահացել, այլ ադրբեջանցիներն են նրան սպանել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա դուստրը: Հ. Խոջոյանը նշել էր, որ հորն Ադրբեջանում դիզվառելիք են ներարկել, ինչի ընթացքում օրգանիզմը քայքայվել ու մահվան պատճառ է դարձել: Մինչեւ այդ էլ տիկին Հեղինեն SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, և նա օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են սրսկել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ էր արել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մարմնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:

Նմանատիպ նյութեր