Բակո Սահակյանը, Սեյրան Օհանյանը և Լևոն Մնացականյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր
Բակո Սահակյանը հունվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: