Բակո Սահակյանն ու Մովսես Հակոբյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 15-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: