1882 դիտում
16:04 15-01-2016
Հայաստանում հանցագործության կատարման ինչ տեսակներով են աչքի ընկնում երեխաները եւ նրանց կողմից կատարվող որ տեսակներն են նվազել եւ աճել
Հայաստանում նվազել է անչափահաս իրավախախտների թիվը։ Եթե 2014թ.-ին գրանցվել էր 335 դեպք, ապա 2015թ.ին գրանցվել է 325-ը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Ավելին, եթե 2014թ.-ին գրանցվել է ծանր հանցագործությունների՝ սպանությունների 2 դեպք, ապա 2015թ.-ին ցուցանիշը 0 է: Բայց անչափահասների կողմից գողությունների եւ մեքենա առեւանգելու եւ զենք կրելու քանակը աճել է, 2014թ.-ին գրանցվել է գողության 181, 2015-ին՝ 195 դեպք, 2014թ.-ին՝ 4-ը, 2015 թ-ին՝ 9 մեքենայի առեւանգման դեպք է գրանցվել անչափահսների կողմից: Ապօրինի զենք էլ 2014թ.-ին կրել է 14-ը, 2015թ-ին՝ 19-ը:
Ինչ վերաբերում է թրաֆիքինգին, եթե 2014 թ-ին երեխաների թրաֆիքինգի դեպքեր չեն հայտնաբերվել, ապա 2015 թ-ին 2 դեպք է գրանցվել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
577 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
814 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
730 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել