211652_close_icon
views-count6109 դիտում article-date 16:58 16-01-2016

Երբ զինված գողության են անցնում կանայք. 32-ամյա Լիանան կերպարանափոխված ներխուժել է Զոյայի բնակարան եւ դանակի սպառնալիքով փորձել թալանել նրա ոսկյա զարդերը

32-ամյա Լիանա Մանուկյանն իր ֆինանսական խնդիրները լուծելու համար ուրիշի գույքը հափշտակելու միջոցով, նախապես տեղյակ լինելով համաքաղաքացի Զոյա Ավագյանի մոտ արժեքավոր ոսկյա զարդերի առկայության մասին, չճանաչվելու համար իրենց ավտոտնակում հագել է զինվորական համազգեստի կիսաբաճկոն, հագել է ավագ որդու ձմեռային կոշիկները, նախապես իրենց բնակարանից վերցրել է կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ և իր հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով գնացել է Զոյա Ավագյանի բնակարան, որտեղ մուտքի մոտ դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները և խոհանոցային դանակը ձեռքին թակել է Զոյա Ավագյանի բնակարանի մուտքի դուռը: Երբ վերջինս բացել է դուռը, Լիանա Մանուկյանը Զոյա Ավագյանին հրել և ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո ձեռքին գտնվող դանակով հարձակվել նրա վրա, դանակը պահել նրա պարանոցի շրջանին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է հանձնել ոսկյա զարդերը: Նրա հետագա գործողությունները խափանվել են Զոյա Ավագյանի օգնության կանչերի վրա եկած հարևանների օգնությամբ: Լիանա Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցվել ՀՀ քրեական օրենսսգրի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր