4948 դիտում
16:59 10-03-2015
23-ամյա Սաթենիկը ընկերոջ համար գրավադրել է մոր զարդերը, ապա կապել իր ոտքերն ու ձեռքերն ու հայտարարել, թե դանակի սպառնալիքով իրեն թալանել են
23-ամյա Սաթենիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն :
Այսպես, Սաթենիկ Կարապետյանն ամուսնու` Լիտվին Կարապետյանի և երկու դեռահաս երեխաների հետ միասին 2014թ. դեկտեմբերի 26-ից սկսած ժամանակավորապես բնակվել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի իր հայրական տանը, ծնողները գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում: 2015թ.հունվար ամսվա սկզբին Ս.Կարապետյանը ծանոթացել և շփվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Աբել Հովսեփյանի հետ, որին նյութապես օգնելու նպատակով մորը` Ռիմա Ղազարյանին պատկանող շուրջ 600.000դրամ արժողությամբ ոսկյա զարդերը 280.000 դրամի դիմաց գրավադրել է <<Կոնվերսբանկ>> ՓԲԸ Էջմիածնի մասնաճյուղում: Ստացված գումարը մաս-մաս տվել է Ա. Հովսեփյանին, որից վերջինս հետ է վերադարձրել 150.000դրամը: Այնուհետև հունվարի 23-ին տեղեկանալով, որ լույս 24-ի գիշերը ծնողները վերադառնալու են ՌԴ-ից, ոսկյա իրերի հանգամանքները թաքցնելու նպատակով կազմակերպել և իրականացրել է ավազակային հարձակման ձևացում, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով: Այն է` կպչուն ժապավենով կապել է իր ոտքերն ու ձեռքերը, պառկել տան հատակին, ձեռքերն ու ոտքերը միացրել իրար, ձևացրել թե իբր իրեն այդ վիճակին են հասցրել հանցագործները, իսկ ծնողների գալուց հետո վերջիններիս հայտնել, որ իրենց տուն են մտել դիմակավորված երկու անհայտ անձինք, կապել իրեն, դանակի սպառնալիքով հափշտակել տանը եղած ոսկյա զարդերը և դիմել փախուստի:
Այնուհետև Վաղարշապատի ոստիկանության բաժնիում տվել է նյութաբովանդակ, ակնհայտ կեղծ հաղորդում, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:
Սաթենիկ Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»