211652_close_icon
views-count35645 դիտում article-date 22:46 28-04-2021

Կողոպուտ Վանաձորում. զինվորական համազգեստով 2 անձինք եվրոպատուհանից մտել են 81-ամյա կնոջ բնակարան, ձեռքերն ու բերանը կապելով, նրա վրայից հափշտակել են ոսկյա զարդերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ ապրիլի 27-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  23:00-ից այսօր՝ ապրիլի 28-ին՝ ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունը չպարզված  զինվորական համազգեստով 2 անձինք  Վանաձոր քաղաքում՝ Շիրվանզադեի 8 հասցեի եվրոպական արտադրության պատուհանից մտել են ներս, որտեղ էլ բնակարանատիրոջ նկատմամբ կողոպուտ են կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածի հարևանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի և ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: 

Ժամանել է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Վերմիշյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում տուժածը՝  81-ամյա Գրետա Բ.-ն, հայտնել է, որ այդ 2 անձինք, մտնելով իր տուն, փակել են բերանը, կապել ձեռքերը և հափշտակել իր մարմնի վրա եղած ոսկյա զարդերը: Նա հայտնել է նաև, որ  նրանք իրեն չեն հարվածել և չեն սպառնացել: 

Փաստի առթիվ քննիչ Վերմիշյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր