43756 դիտում
10:33 18-01-2016
Խոշոր ավտովթար Նուբարաշենի գերեզմանների մոտ. բախվել են Lexus-ն ու Opel-ը. հավաքվածներն ասում էին, որ վարորդներից մեկը սեքսապաթոլոգ է, մյուսը՝ փրկարար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի գերեզմանոցի մուտքի մոտ, բախվել են Lexus մակնիշի 01 CC 002 համարանիշի և Opel մակնիշի 95 AP 999 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ջանիկ Մարուքյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Lexus-ի վարորդն աշխատում է սեքսապաթոլոգ, իսկ Opel-ինը՝ փրկարար: Այդ տեղեկությունը նույնպես քննչական բաժինը ճշտում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+