2497 դիտում
15:34 18-01-2016
Հայաստանի երիտասարդական նվագախումբն առանձնանում է ինքնատիպությամբ ու երաժիշտների միջև մեծ բարեկամությամբ. Վ. Սպիվակով. տեսանյութ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհահռչակ երաժիշտներից, նշանավոր մարդկանցից։ Երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին շնորհավորել են Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը, Վադիմ Ռեպինը, Մարինա Դոմաշենկոն, Լևոն Արոնյանը և այլք։
Նվագախմբին շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը: Մաեստրո Սպիվակովն իր խոսքում, մասնավորապես, նշում է. «Ես հիշում եմ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, հանդես էր գալիս ԱՊՀ երիտասարդական նվագախումբը, որի կազմում կար հայ երեխաների մեծ խումբ։ Եվ պետք է խոստովանեմ՝ այն ամենաուժեղ խումբն էր։ Այժմ այդ երեխաները մեծացել են, դարձել մեծ երաժիշտներ։ Նրանց ղեկավարում է հրաշալի երաժիշտ, իմ երիտասարդ ընկեր Սերգեյ Սմբատյանը, ում ես ճանաչում եմ, երբ նա դեռ երեխա էր։ Շատ լավ է, որ նա էլ հրաշալի ջութակահար է, որովհետև նվագախումբ ղեկավարելու համար շատ կարևոր է նվագել լարային գործիք, քանի որ այն նվագախմբի հիմքն է… Եթե խոսեմ Երիտասարդական նվագախմբի մասին, ապա այն առանձնանում է ինքնատիպությամբ, բնական խանդավառությամբ, և կարծում եմ՝ երաժիշտների միջև ձևավորված մեծ բարեկամությամբ։ Ահա այս երեք գործոնները, ինձ թվում է, ապահովում են հաջողություն։ Ես ցանկանում եմ նվագախմբին, նրա ղեկավարին հաջողություններ, հետագա բարգավաճում և մեծ համբերություն, քանի որ եթե հիշենք Անտոն Չախովի խոսքերը, որոնք նա ասել է «Ճայը» ստեղծագործության մեջ, կարևորը փառքն ու փայլը չեն, այլ համբերելու, սեփական խաչը կրելու և հավատի կարողությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
14:24 06-03-2015
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն Ալ Բուստան միջազգային փառատոնում հանդես եկավ «Անմոռուկներով»
3393 դիտում
19:36 04-08-2023
Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման լուրն ինձ ուղղակի ցնցել է. Վլադիմիր Սպիվակով․ Tert.am
Այս բաժնից
871 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
673 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը
763 դիտում
11:59 20-10-2024
Պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյանը շնորհավորել է Գյուղատնտեսության աշխատողի օրը