211652_close_icon
views-count927 դիտում article-date 12:57 19-01-2016

Հարուցվել է քրգործ` թիվ 02/29 տեղամասում վստահված անձի իրավունքների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքով

ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը: ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր