211652_close_icon
views-count1572 դիտում article-date 13:11 19-01-2016

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը` Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի Սենատի հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, կարեւորվել են փոխայցելությունները եւ գործնական սերտ շփումները: Չեխիայի Սենատի փոխնախագահն ընդգծել է Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը նշել են, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չեխիայի եւ Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի նախ եւ առաջ Ադրբեջանի համար: «Արցախի ժողովուրդը նույնքան իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, որքան ցանկացած այլ քաղաքակիրթ երկրի ժողովուրդ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: Կողմերը կարեւորել են ՀՀ-Եվրամիություն քաղաքական երկխոսության շարունակականությունը: Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Զդենեկ Շկրոմախին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան: [b]ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ [/b]

Նմանատիպ նյութեր