211652_close_icon
views-count57772 դիտում article-date 12:27 18-01-2016

Արտակարգ իրավիճակ Բաղրամյան պողոտայի «Նոտարի բակում». ապառաժ քարերը կարկուտի նման թափվել են. բնակիչները սարսափի մեջ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00—ից մինչև 01:30-ն ընկած ժամանակահատվածում հսկայական ապառաժ քարերի փլուզում է տեղի ունեցել Բաղրամյան 1-ին փակուղու թիվ 14 շենքի հարևանությամբ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն ընկած քարերը մեծ վտանգ են իրենցից ներկայացնում: Շենք մտնող ճանապարհն էլ ամբողջովին փակվել է: Նշված հատվածը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «Նոտարի հայաթ»: Փլուզման հետևանքով վնասվել է նաև բնակիչներից մեկի ավտոտնակի պատը, իսկ մի քանի սեփական տներ էլ, կարելի է ասել, «կախված են մազից», ու եթե պատկան մարմինները կարճ ժամանակում թափված քարերը չհեռացնեն և բետոնե պատնեշ չկառուցեն, չի բացառվում, որ եղանակային այս պայմաններում մի քանի տներ կփլուզվեն: Դեպքի վայր միայն ժամանել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչները, սակայն Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներից մինչև այս պահը չեն բարեհաճել այցելել, հավանաբար, Կենտրոնի չինովնիկները գտնվում են «ամանորյա ղումարի տակ»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր