211652_close_icon
views-count2311 դիտում article-date 14:43 20-01-2016

Ռոբերտո Մանչինի. «Նապոլիի» մարզիչ Սարին ինձ գոմիկ է անվանել, նրան պետք է վռնդել ֆուտբոլից. տեսանյութ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակիչում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո պատմել է մրցակցի գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարիի հետ ունեցած ընդհարման մասին`խաղադաշտի եզրագծի մոտ: «Սարին ռասիստ է, նմաններին պետք է ֆուտբոլից դուրս շպրտել: Ես պահեստային մրցավարին ընդամենը հարցրի, թե ինչու է հանդիպման հիմնական ժամանակին ավելացվել 5 րոպե: Իսկ Սարին մոտեցավ ու ինձ գոմիկ անվանեց: Խաղի մասին չեմ էլ ցանկանում խոսել: 60 տարեկան մարդ է, բայց նման ամոթալի վարք է ցույց տալիս: Խաղից հետո մենք հանդերձարանում հանդիպեցինք, ու նա ներողություն խնդրեց, բայց ես ցանկանում եմ, որ նա իր խոսքերի համար ամաչի: Անգլիայում այդպիսիններին ընդհանրապես խաղադաշտ չէին թողնի», ասել է Մանչինին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր